Մարքեթինգի Ոդիսականը․ արդիակա՞ն է արդյոք այն

Ի՞նչ եք կարծում, մարքեթինգը միայն ապրանք և ծառայություն վաճառելու մասի՞ն է։ Իրականում, այստեղ ամեն ինչ սկսվում է հոգեբանությունից։ Մարքեթինգը ձեզ անհրաժեշտ մարդկանց հասկանալու, նրանց գտնելու, կարիքները բացահայտելու, բավարարելու և նրանց հետ կապ ստեղծելու արվեստն է։

Այս նյութով մենք ականատես կլինենք մարքեթինգի էվոլյուցիային՝ սկսած դրա ամենավաղ դրսևորումներից մինչև այսօրվա թվային դարաշրջանի նորարարական մոտեցումները։ Գնացի՜նք․․․ 

Ի՞նչ է մարքեթինգը

Մարքեթինգը հաճախորդին արժեք տալու և նրանից փոխադարձ արժեք ստանալու մասին է։ Պարզ ասած՝ մարքեթինգի միջոցով ընկերությունն իր մասին տեղեկացնում և հետաքրքրություն է առաջացնում հաճախորդների մոտ։

Ավանդաբար, այն կառուցված է 4P-ի կանոնի վրա.

  • Ապրանք (Product)՝  Ի՞նչ եք առաջարկում
  • Գին (Price)՝ որքա՞ն է դրա արժեքը
  • Տեղ (Place). որտե՞ղ կարող են հաճախորդները գտնել այն
  • Առաջխաղացում (Promotion)՝ ինչպե՞ս եք մարդկանց տեղեկացնում դրա մասին

Սակայն մարքեթինգը շատ ավելին է, քան այս չորս կետերը։ Այն մշտապես զարգացող ոլորտ է, որը պահանջում է կրեատիվություն, ռազմավարական մտածողություն և թվերի հանդեպ սեր (այս մասին հոդվածում ավելի մանրամասն ենք խոսելու)։

Հետ գնանք դեպի մարքեթինգի արմատներ

Մարքեթինգի արմատները ձգվում են դարերն ի վեր՝ մինչև այն ժամանակները, երբ մարդիկ սկսեցին ապրանքներ փոխանակել և դրանք պոտենցիալ գնորդի մոտ գովել։ Այդուհանդերձ, ժամանակակից, մեզ արդեն ծանոթ մարքեթինգի հիմքերը դրվեցին 20-րդ դարի սկզբին։

Էդվարդ Բերնեյս. հասարակական կարծիք ձևավորողը

       

Մարքեթինգի պատմության առանցքային դեմքերից է Էդվարդ Բերնեյսն, ում հաճախ անվանում են «հասարակայնության հետ կապերի հայր» (սակայն չենք մոռանում, որ ժամանակակից մարքեթինգն ու PR-ն իրարից տարբեվում են)։ Նա Զիգմունդ Ֆրոյդի եղբորորդին էր և հայտնի է նրանով, որ հոգեբանական սկզբունքներ է կիրառել հասարակական կարծիք ձևավորելու համար։

Բերնեյսի ամենահայտնի արշավներից մեկը 1929 թվականի «Ազատության ջահեր» երթն էր։ Այն ժամանակ կանանց համար հասարակական վայրերում ծխելը հիմնականում անընդունելի էր։ Բերնեյսին վարձել էր American Tobacco Company-ն՝ Lucky Strike ծխախոտի վաճառքը խթանելու համար։ Նա համոզեց հարուստ երիտասարդ կանանց մի խմբի վառել իրենց «ազատության ջահերը» Նյու Յորքի Զատկին նվիրված շքերթի ժամանակ։ Սա լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից և օգնեց փոխել կանանց ծխելու հանդեպ հասարակական ընկալումը։ Այս արշավը ցույց տվեց, որ կարելի է մշակութային հեղաշրջում կատարել՝ հստակ ապրանքի վաճառքներն ապահովելու համար։

Մարքեթինգն ավելի՛ քան արդիական է… պատրա՞ստ եք շուկան առաջնորդելուն

Հատկապես թվային մարքեթինգը մշտապես զարգացող ոլորտ է։ Այն պարզ գովազդներից վերածվել է բարդ թվային ռազմավարությունների, որոնք ներառում են հոգեբանություն, պատմություն և տվյալների վերլուծություն։ Այդուհանդերձ, դրա հիմնական նպատակը մնում է նույնը՝ ճիշտ ապրանքը կամ ծառայությունը համապատասխան մարդկանց «ցույց տալը» և սպառողի ու բիզնեսի համար երկկողմանի արժեք ստեղծելը։

Meghoo Marketing Agency-ում մենք ոչ թե կուրորեն հետևում ենք թրենդներին, այլ ստեղծում ենք դրանք։ Մենք համատեղում ենք մարդկային գործոնը և առաջադեմ տեխնոլոգիաներով տվյալների վերլուծությունը՝ մարքեթինգային արդյունավետ ռազմավարություններ մշակելու համար։ Դրանք էլ իրենց հերթին ապահովում են չափելի արդյունքներ։ Անկախ նրանից՝ դուք ձգտում եք վերաիմաստավորել ձեր բրենդը, մուտք գործել նոր շուկաներ կամ պարզապես մեծացնել ձեր վաճառքները, մեր փորձառու մասնագետների թիմը պատրաստ է ուղղորդել և ձեզ հետ անցնել այդ ճանապարհը։

Թողեք ձեր ազդեցությունը ոլորտում։ Եկեք միասին ստեղծենք ձեր հաջորդ հաջողության պատմությունը։

Կապ հաստատեք Meghoo Marketing Agency-ի հետ այսօր՝ անվճար խորհրդատվության համար։